Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ազատութիւ՛ն հարց մերոց գերելոց

Ազատութիւ՛ն հարց մերոց գերելոց
15.10.2025 | 11:42

«Ով պայքարում է Եկեղեցու դեմ, ՆԶՈՎՅԱԼ պիտի լինի»։ Էդքան բան։

Իսկ ովքե՞ր են Եկեղեցու դեմ պայքարողները։ Արդյո՞ք միայն նրանք, ովքեր հրապարակավ պատրաստակամություն են հայտնում մասնակցելու Վեհարանի դեմ փաշազադեի ծրագրած երթ-արշավանքին, կամ նրանք, ովքեր սոցցանցերում ու իրական կյանքում վիրավորանքներ ու հայհոյանքներ են շաղ տալիս Մեր Եկեղեցու նվիրապետների ու մյուս հոգևորականների հասցեին, կամ նրանք, ովքեր բացահայտ զրպարտում ու վատաբանում են Մեր Եկեղեցուն ու նրա ծառայողներին։ Արդյո՞ք միայն նրանք։

Ո՛չ։ Ո՛չ միայն նրանք։ Նաև նրանք, ովքեր ծածուկ են գործում։ Ովքեր թաքնվում են ուսադիրների ու պատմուճանների հետևում ու շինծու մեղադրանքներով դատում են մեր հոգևոր հայրերին ու եղբայրներին։ ՈՒ քաջ գիտակցում են, որ դատն անարդար է։ ՈՒ քաջ գիտակցում են, որ դատում են ոչ թե իրավունքի ուժով, այլ չարափառ ղեկավարների անիրավ պահանջով՝ Եկեղեցին թուլացնելու նպատակով։

Իսկ նրանք, ովքեր ուժ կգտնեն «ո՛չ» ասելու չարափառ հրահանգներին, կվաստակեն իրենց բարի անունն ա՛յս աշխարհում ու անհատնում վարձքն ա՛յն աշխարհում։

Ազատութիւ՛ն հարց մերոց գերելոց։

Ազատութիւ՛ն եղբարց մերոց գերելոց։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 3085

Մեկնաբանություններ